ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ղարաբաղյան ազատագրական շարժման հիմնական փուլերն ու արդյունքները քննարկվել են Մոսկվայում

Ղարաբաղյան ազատագրական շարժման հիմնական փուլերն ու արդյունքները քննարկվել են Մոսկվայում
25.02.2018 | 13:54

Փետրվարի 22-ին ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը Մոսկվայում կազմակերպել է «Ազատ Արցախ. 30 տարի» խորագրով կլոր սեղան` նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։ Քննարկման գլխավոր թեմաներն էին ղարաբաղյան ազատագրական շարժման հիմնական փուլերն ու արդյունքները, Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։


Կլոր սեղանի բացմանը ցուցադրվեցին Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության պատրաստած Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի 30 տարիները ներկայացնող վավերագրական նյութեր։ ՌԴ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը ներկայացրեց «Արցախ. երկար ճանապարհ դեպի ազատություն» 300- էջանոց հոդվածների ժողովածուն, որը ներառում է Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արցախից և Հայաստանից անկախ դիտորդների, լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքագետների վկայություններն ու գնահատականները։
Հիմնական զեկույցով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի գործադիր կոմիտեի նախագահ և օրենսդիր մարմնի նախագահության անդամ Սեմյոն Բաբայանը, որ 1988-ի փետրվարի 20-ին մասնակցել է պատմական որոշման ընդունմանը:
Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել է հուշագիր, որով միջոցառման մասնակիցներն ընդգծել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հավատարմության անհրաժեշտությունը։ Մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն, վերջնականորեն ճանաչել Արցախի Հանրապետության պետական անկախությունը՝ համոզմունք հայտնելով, որ նոր ազդակ կհաղորդի բանակցություններին և կարևոր գործոն կլինի խաղաղ գործընթացի անշրջելիության, տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։


Միջոցառումը տեղի է ունեցել «Ռեգնում» լրատվական գործակալության համաժողովների սրահում, որին մասնակցում էին Ռուսաստանի քաղաքագիտական և փորձագիտական, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության, ինչպես նաև ռուսական և հայկական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ